Ընթացիկ առաջնության 2014-ի առաջին խաղն անցկացրեց «Բարսելոնը»: Մրցակիցը` «Էլչեն», ինչպես եւ սպասվում էր, չկարողացավ անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ զորեղ մրցակցին ու պարտվեց 4:0 հաշվով: Արդյունավետությամբ աչքի է ընկել Ալեքսիս Սանչեսը` դառնալով երեք գոլի հեղինակ: Այս հաղթանակով «Բարսելոնը» նորից բարձրացավ առաջին հորիզոնական, որտեղ ամբողջ մի օր գահակալեց Մադրիդի «Աթլետիկոն»: Կողմերն ունեն 49-ական միավոր: Խաղին չի մասնակցել կատալոնյան ակումբի գլխավոր հարվածային ուժը` Լիոնել Մեսին, ով արդեն ապաքինվել է ու անցել լիարժեք մարզումների:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ